0

Վարդերի գույները


Կապույտ վարդեր

Խորհրդավորության խորհրդանիշ: Այս վարդերը ստանում են վարդագույն վարդերից սելեկցիայի օգնությամբ: Կապույտ վարդերը խորհրդավոր են և տարբերվող, այդ իսկ պատճառով դրանք նվիրում են այդ հատկանիշներով օժտված մարդկանց:

 

 

 

Կարմիր վարդերt1

Իրենց լայն տարածման շնորհիվ դրանք նույնպես հանդիսանում են հավերժ սիրո խորհրդանիշ: Նվիրելով կարմիր ծաղիկ՝ մարդն արտահայտում է իր կապվածությունը և խորը սերը: Նաև բոլոր ժամանակներում, կարմիր վարդեր նվիրելով, մարդիկ հարգանք էին արտահայտում այն անձի նկատմամբ, ում նվիրում էին ծաղիկը:

 

 

 

 

Վարդագույն վարդեր

Նրբաճաշակության և նրբագեղության խորհրդանիշն է: Այս վարդերը ունեն

ամենամեծ թվով գույնային գամմա, և այդ իսկ պատճառով օգտագործվում են բարդ փնջերի պատրաստման ժամանակ: Հաճախ խորհրդանշում են հարաբերությունների սկիզբը: Այս վարդերը նվիրում են որպես հնարավոր սիրո ակնարկ:

Սպիտակ վարդեր

անմեղության և մաքրության խորհրդանիշ: Նվիրելով սպիտակ վարդեր՝ Դուք ասես ասում եք, «Դուք մաքուր և անմեղ եք», «Դուք գեղեցիկ եք, ինչպես այս վարդերը, և ես հիանում եմ Ձեր գեղեցկությամբ»: Հենց սպիտակ վարդերն են հանդիսանում հավերժ սիրո խորհրդանիշ: Ահա թե ինչու հարսանիքների ժամանակ տեսնում ենք հենց այս ծաղկի փնջեր:

 

0

Խաղ մաթեմատիկա

tun

Տնակներ

 

 

 

Խաղի համար պատրաստեք հետևյալ պարագաները:Վերցրեք ստվարաթղթի 10 թերթ /A5/ և նրանց վրանկարեք 10 տնակ: Ամեն տնակում կլինի 10 պատուհան:Բայց առաջին տնակում կլինի միայն մի բնակիչ,իսկ մնացած պատուհանները դատարկ կլինեն,երկրորդում՝ երկու բնակիչ և ութ դատարկ բնակարան, ևայդպես շարունակ: Ինչպե՞ս նշել, որ բնկարանում ինչ-որմեկը ապրում է:

Տնակները կարելի է կախել երևացող տեղում և երբեմն խաղալ երեխայի հետ: Կարելիէ նաև պարզապես ամեն անգամ հանել ստվարաթղթե տնակները դարակից,դասավորել հատակին և խաղալ:

Խաղի տարբերակները շատ են: Ինչին կհերիքի ձեր երևակայությունը, այդ էլխաղացեք: Օրինակներ.

 

 

 

 

 

  • Փնտրում ենք տնակներ, որտեղ 2 հարկում  բոլոր բնակարաններըբնակեցված են:
  • Դասավորում ենք տնակները առաջանից մինչև վերջինը:
  • Գտնում ենք՝ որ տնակում բնակիչներն ավելի շատ են/քիչ են, քան, օրինակ,հինգերորդ տնակում:
  • Քանի՞ բնակարան է պետք լրացնել, որ տնակում ազատ բնակարան չմնա:
  • Քանի՞ բնակիչ է պետք ավելացնել/պակասեցնել, որ տնակի բնակիչների թիվըհավասար լինի, օրինակ, հինգերորդ տնակի բնակիչների թվին:

 

 

 

0

Գումարում ենք մեկ , հանում ենք մեկ

Գումարում ենք մեկ , հանում ենք մեկ

Նույնիսկ եթե երեխան դեռ չի սովորել հաշվել ու չգիտի ոչմի թիվ, այս խաղը օգտակար կլինի: Հրաշալի է նաև այն,որ այս խաղի օգնությամբ հաշվարկն անցնումէ մարմնով, ինչը շատ կարևոր է երեխաների համար:

Կարելի է խաղալ աստիճանների վրա: Միջին ձեղին կախում ենք 0 թիվը: Իսկ հիմաերեխաներից մեկը դառնում է վերելակ (եթե կարելի է մի տուփ գտնել, կստացվիվերելակ) ու կատարաում հանձնարարությունը, օրինակ, այսպիսի. + մեկ հարկ, +մեկ արկ, -մեկ հարկ, -մեկ հարկ: Հրահանգները կարող են լինել բանավոր, կամկարելի է պատրաստել «հեռակառավարման վահանակ» և սեղմել երևակայականկոճակներին: Հանձնարարությունները կարելի է բարդացնել.

 

 

  • Որքա՞ն պետք է բարձրանալ՝ 3-րդ հարկում հայտնվելու համար
  • Քանի՞ հարկ պետք է իջնել, 0 հարկ հասնելու համար և այլն:

math_box

0

Խաղ Մաթեմատիկա

images_6Երեխան պետք է կարողանա կողմնորոշվել իրերի դասավորությանը, աջ, ձախ, վերև, ներքև, հետև, առաջ:                                                                                                      2. Երեխան պետք է իմանա երկրաչափական պատկերներ, օրինակ քառակուսի, շրջան, եռանկյուն և այլն:                                                                                              3. Երեխան պետք է իմանա բոլոր թվերը, զրոյից մինչև իննը: Հաշվել առարկաներ մինչև տասը:                                                                                4. Երեխան պետք է կառողանա թվերը մեկից մինչև հինգը ճիշտ   դասավորել, աճման և նվազման կարգով:                                                                                       5. Երեխան պետք է կարողանա համեմատել առարկաների քանակը, հասկանալ նշանակությունը, շատ -քիչ, հավասար: Բաժանել հավասար և անհավասար մասերի, ավելացնել մեկ առարկա քիչ առարկաներին:                                                    6. Երեխան ծանոթանում է թվերին գրաֆիկական տեսանկյունից, սովորում է ճիշտ գրել թվերը:

0

Խաղ Մաթեմատիկա

Cute-Baby-Girl-Thinking-480x360-300x284

Գուշակիր

 

Խաղի համար անհրաժեշտ է օգտագործել պլաստմասի բաժակներ յուրաքանչյուր բաժակի վրա գրել կամ փակցնել թվեր ընտրել ինչ-որ մի խաղալիք , որը կտեղավորվի այդ բաժակի մեջ : Խաղը խաղում են երկու հոգի ,բաժակը դրեք հակառակ : Առաջին խաղացողը շրջում է բաժակը , իսկ եկրորդը այդ ժամանակ խաղալիքը տեղադրում է բաժակներից մեկի մեջ: Առաջին խաղացողը պետք է գուշակի թե, որ բաժակի տակ է պահված խաղալիքը , իսկ եկրորդը տա նրան հուշումը կամ թիվը : Օրինակ. խաղալիքը թաքնված է հինգերորդ համարի բաժակի մեջ : Խաղացողը հարցնում է եկրորդ ,ոչ պատասխանում է ավելի բարձր: