0

Ձյուն է, ձմեռ է, սպիտակ է…

Առավոտյան երբ արթնացա մոտեցա պատուհանին, և ինչպիսի գեղեցիկ տեսարան` շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն: Ձյան վրա քիչ-քիչ հայտնվում էին առաջին ոտնահետքերը: Առավոտյան անդորրի մեջ երգում էին թռչունները ու կտուրների վրա թռչկոտելով ստեղծում գեղեցիկ պատկերներ: Եղեևնինեևը Ձյան ծանրությունից խոնարհվել էին: Օրը քիչ-քիչ արթնանում էր և փողոցներում ավելի ու ավելի էին շատանում մարդիկ: Թարմ ու սառը օդը մարդկանց թարմություն ու աշխուժություն էր պարգևում: Երեխաների համար իսկական տոն էր ստեղծվել: Նրանք ձնագնդիկ էին խաղում ու ամենուր նրանց ուրախության ձայներն էին, աղմուկն ու աղաղակը: Օրը վերջանում էր և լուսինը իր թևերն էր փռում ձյան շերտի վրա: Երկնքում հայտնվում էին առաջին աստղերը և ի վերջո պատեց մթությունը: Մթության մեջ սկսեցին պարել գեղեցիկ փաթիլները…

0

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԱԶ…

Ես ատում եմ առավոտը: Շատ ցավոտ է երբ զգում ես կորցրել ես դու քո օդը… Ես սիրում եմ քեզ երբեք չեմ հոգնի նույնը կրկնելուց, սակայն գալիս են պահեր, որ հոգնում  ես, ծնվում է ատելություն սիրո հանդեպ, այլ ոչ թե քո: Սեր իմ հիմա դու չկաս իմ սրտում, չգիտեմ եղել ես արդյոք թե լինելու ես: Ես փնտրում եմ քեզ, բայց դու չկաս… փնտրւմ եմ քեզ անդառնալի երազ: Սիրում եմ քեզ, բայց սրտում ասես լքված դատարկություն լինի: Դժվարությամբ եմ արտահայտում հույզերս և խոսքերս տալիս թղթին, կորած հավատը ետ բերելու համար ընդհամենը պետք է սեր՝ փոխադարձ սեր: Չգիտեմ դա դժվար է արդյոք քեզ համար, արդյոք այդ ամենը լոկ խոսքեր են…. Ո՛չ ես չեմ դիմանա այդ հարվածին չեմ դիմանա քո անտարբեր հայացքին, չէ որ ամեն ինչ լավ էր, սեր կար մեր սրտերում, սիրում էինք խենթ սիրահարված, մաքուր, անբիծ հրեշտակի անկեղծ սիրով… Բայց այդ ամենը կորավ, կորավ մի ակընթարթում անհասկանալի մի բան, որը չունի բացատրություն, բայց այդ արեղծվածի անունը սեր է միայն սեր… Սեր իմ մի գուցե վերջին անգամ են հնչում այս խոսքերը «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ» ամեն անգամ այս բառերն արտասանելիս ես կրկին փնտրում եմ քեզ, փնտրում եմ քեզ իմ անվերադարձ երազ…

0

Կյանք…

2149588021_small_1

Երբեմն քեզ թվում է թե կյանքը հեքիաթ է, իսկ դու հեքիաթի գլխավոր հերոս, որ պիտի վերջում ամեն ինչ ունենա հիասքանչ ավարտ, բայց… բայց ավախ, երբ զգում ես, որ քո մեջ սիրո կրակն է այրվում, չջերմացնելով և ոչ մի սիրտ, հասկանում ես, որ  ի տարբերություն քո կազմած հեքիաթային  սցենարի ամեն ինչ գլխի վրա է թեքվում և դու միայն այդ ժամանակ ես հասկանում, որ դու իզուր երազել և հավատացել ես, որ քո ձեռքին է կյաքնի ղեկը և միայն զուր տառապել ես… Դու հասկանում ես, որ քո կյանքի միակ լուսավոր կետն է նա, բայց ավախ այդ լույսն արևի վերջին շողերի հետ խամրում է և դու այդպես էլ չես հասցնում վայելել այդ լույսի ջերմացնող շողերը:
Եվ դու հավատալով քո գրած հեքիաթին ապրում ես այդ հեքիաթի ազդեցության հիասքանչ զգացումների ներքո և մի օր արթնանում ես, սթափվում  և հասկանում, որ դու սխալվել ես…  Ուրեմն ինչի համար էին այն անվերջ տանջանքները, որ դու կրել ես, ինչի համար էին քո բոլոր երազները, որ անվերադարձ հեռացան և վայրկյանների ընթացքում փոշիացան: Եվ դու որոշում ես հավերժ փակել քո սիրտը բազում կողպեքներով, բայց միթե կարող ես չէ որ դու սիրում ես նվիրական, անպիղծ սիրով… Իսկ պայքարն անիմաստ է…

0

Թափվիր անձրև

images-1Թիթեռը, որ դեռ երեկ աշխույժ թռվռում էր, նստած էր մի փոքրիկ ծաղկի թերթին` անշարժ, կարծես ննջում էր… Ու ոչ միայն նա… քոթոթները… նապաստակներն ու սկյուռիկները…. չդիմանալով շոգին, բոլորն ընկել էին հսկա կաղնու տակ և կարծես մի կտոր ստվեր էին մուրում: Սակայն կաղնին էլ էր չորացել ու քիչ կարմրել: Այդ օրը շատ տարօրինակ էր… Ուշադիր նայելով տանջահար կենդանիներին, թվում էր թե շշնջում են. “Թափվիր անձրև…”:

Հանկարծ արթնացա… երազ էր… Բայց մեկ է, ինձ դեռ տանջում էր խեղճ կենդանիների հարցը, ինչ եղան… Պատուհանի կողմից ձայներ լսեցի. կաթ-կաթ: Անձրևի մեծ կաթիլները խշշոցով հաջորդում էին իրար: Հորդառատ անձրև սկսվեց ու կարծես ջրով ողողեց իմ երազների աշխարհը…

4

Աշուն

d5bfd5a5d5bcd5a5d5bcd5bed5abd5b6Ընկավ ևս մի դեղնած տերև: Նույնիսկ սկյուռիկին պարզ դարձավ, որ արդեն աշուն է, օրերը սկսում են ցրտել, ու շտապեց ընկույզի պաշար հավաքելու:

Փոքրիկ Կարինեն, կանգնած թթենու տակ, անթարթ նայում էր վերև` մի կետի: Հանկարծ սկսեց վազել տերևի հետևից, որ ուժեղ քամուց օրորվելով, վերջապես պոկվեց մայրիկ ծառի ճյուղերից ու սկսեց թռչել: Կարինեն վազում էր ինչքան ուժերը հերիք էին անում… Չարացած քամին գետնից բարձրացրեց փոշին ու լցրեց նրա աչքերը: Կարինեն կանգ առավ ու այնքան տրորեց աչքերը, մինչև ծակծկող փոշու վերջին հատիկը դուրս թռավ: Լայն բացեց աչքերը, բայց տերևն էլ չկար: “Տեսնես ուր կորավ”,- ինքն իրեն մտածեց աղջնակը: Հետո փակեց աչքերն ու մտքում փորձեց պատկերացնել փոքրիկ տերևի ճամփորդությունը. թռչելով գետերի, ծովերի, սաղարթախիտ անտառների վրայով` վերջապես ուր պիտի նա հասնի? Միգուցե մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Ով է փորձել երբևէ հետևել երկնքում թռչող տերևին: Ինչ փորձությունների միջով է նա անցնելու… քամիների տարուբերումներից չի ընկնի ցած ու փշրվի…? Կարինեն մտաբերեց աշնանային այս օրերին իրեն շատ հանդիպած տերևների, որ առվակների խելքին ընկած խելառների պես ջրի հետ խաղալով, գլուխկոնծի տալով` հոսանքի հետ վազում էին… վազում:  Տեսնես այդ ուր են շտապում…? Հաստատ դեպի հեքիաթային աշխարհը… Կարինեն ժպտաց ու վազեց տուն: