0

Վերապատրաստման ամփոփում

48403768_358667064921848_1989206140273033216_nՎերապատրաստման ընթացքում մենք ծանոթացանք կրթահամալիրի կայքին և հասկացանք, թե այն ինչ հետաքրքիր բովանդակություն ունի։ Ծանոթացանք միմյանց հետ և շատ հետաքրքիր օրեր ունեցանք, տեխնոլոգիական դասընթացի ժամանակ պատրաստեցինք մոմեր և թղթե տոնածառ, ուրբաթ օրը մասնակցեցինք մեդիա ուրբաթին, երգեցինք ամանորյա երգեր ու տեսանք, թե ինչ հետաքրքիր ձևով են այն անցկացնում սովորողներն ուսուցչուհիների հետ միասին ։ Սովորեցինք բլոգներ բացել և աշխատել բլոգում, նյութեր հրապարակել և տարբեր գործունեություն կատարել։ Ծանոթացանք երգի ուսուցչուհու հետ, նա  մեզ սովորեցրեց երգեր,  միասին երգեցինք ու պարեցինք, շնորհակալ ենք նաև Աննա Երիցյանին։ Հակիրճ ամփոփեցինք բլոգավարությունը, ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանը Ընկեր Անահիտից:։ Դրական և լավ օրեր ունեցանք այս քառօրյա վերապատրաստման ընթացքում շնորհակալ ենք ընկեր Անահիտին ։

0

Հետաքրքիր օր վերապատրաստման շարքից

Այսօր դեկտեմբերի 20-ն է՝ վերապատրաստման երրորդ օրը: Տեխնոլոգիական գործունեության ընթացքում միասին պատրաստեցինք տոնական խաղալիքներ՝ ամանորյա մոմ և թղթե տոնածառ:

 

 

This slideshow requires JavaScript.

0

Վերապատրաստման երկրորդ օրը

 

hhhhgggg

Այսօր  վերապատրաստման երկրորդ օրն էր: Առավոտյան ժամը 9:00-ին մենք մասնակցեցին առավոտյան ընդհանուր պարապունքին՝ երգեցինք, պարեցինք և շատ տեղեկություններ ստացանք, իսկ հետո Նառա Նիկողոսյանը ծանոթացրեց  դպրոցին, կայքին և ներկայացրեց <<Դպիր>> ամսագիրը: Հետո ընկեր Հերմինեի հետ սովորեցինք բլոգ բացել , ես ունեմ բլոգ և կարողանում եմ աշխատել բլոգով և նյութեր տեղադրել ,բայց հետաքրքիր էր նորից  սովորելը: Օրն անցավ շատ  հետաքրքիր: