0

Բրալյան 1000 տետրեր` տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

11.08.11-3312Բրալյան տետրՀայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ “Մանկան աչքեր” բարեգործական հիմնադրամը կիրականացնի “Բրալյան տետրերի պատրաստում” ծրագիրը:

Բրալյան 1000 տետրեր` տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որ հաղթել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում:

Ծրագրի նպատակն է բրալյան տետրերով ապահովել Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին: Դպրոցը միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրալյան համակարգով: Դպրոցում սովորում են երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից եւ ԼՂՀ-ից:

Աղբյուրը՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=2097

0

Սուրդոմանկավարժություն

Սուրդոմանկավարժությունը գիտություն է լսողության խանգարումով երեխաների  կրթության ու դաստիարակության մասին: Սուրդոմանկավարժությունը մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:  Սուրդոմանկավարժության խնդիրներն են.

  1. Լսողության խանգարումով երեխաների բազմակողմանի ուսումնասիրությունը:
  2. Մայրենի լեզվի բանավոր խոսքի / արտաբերման/ ուսուցման լսողական ընկալման զարգացման համակարգի հիմնավորումը:
  3. Ուսուցման բովանդակության / ուսումնական պլան, ծրագիր, դասագիրք / , ինչպես նաև ուսուցման ու դաստիարակության ձևերի սկզբունքների, մեթոդների գիտական հիմնավորումը:
  4. Աշխատանքային ուսուցման , մասնագիրական կողմնորոշման կատարելագործումը:
  5. Խնդրի  շտկման և փոխհատուցման տեխնիկանան միջոցների ստեղծումը և կատարելագործումը:
  6. Ն/դ , ուսումնական հաստատությունների, ընտանիքի համագործակցության ուժեղացումը երեխաների դաստիարակության գործում:
  7. Սուրդոմանկավարժական գիտելիքների և նվաճումների պրոպագանդումը:

Սուրդոմանկավարժությունը հատուկ մանկավարժության բնագավառներից մեկն է և սերտորեն կապված է մյուս բնագավառների հետ: Այն կապված է նաև ընդհանուր մանկավարժական , բժշկական, հոգեբանական, կենսաբանական, սուրդոտեխնիկական, լեզվաբանական գիտությունների հետ: Սուրդոմանկավարժությունը օգտագործում է անատոմիայի, ֆիզիոլոգիայի, օտոլարինգոլոգիայի, աուդիոլոգիայի հետազոտության արդյունքները:

Ըստ Լ. Վ. Նեյմանի կողմից մշակված ժամանակակից դասակարգման ` լսողության խանգարումով երեխաները բաժանվում են 3 խմբի.

  1. Խուլեր
  2. Ուշ խլացածներ
  3. Թույլ լսողներ

Խուլեր են համարվում այն երեխաները, որոնք չեն կարող ինքնուրույն տիրապետել բանավոր խոսքին: Մեծամասնության մոտ պահպանվում են տարբեր աստիճանի լսողության մնացորդ և ընդունակ են լսելու բնության ուժգին ձայները:

Ուշ խլացածներ են համարվում այն երեխաները, որոնք կորցրել են լսողությունը խոսքի ձևավորումից հետո տարբեր տարիքներում, որոնց մոտ այս կամ այն չափով պահպանված է խոսքը:Նրանց հաճախ անվանում են խոսող խուլեր:

Թույլ լսող են համարվում այն երեխաները, որոնք առանց հատուկ ուսուցման այս կամ այն չափով կարող են տիրապետել բանավոր խոսքին: Թույլ լսող երեխաները բաժանվում են 4 աստիճանի.

Iº – որոնք ունեն 30-50 դեցիբել կորուստ

IIº -որոնք ունեն 50-60  դեցիբել կորուստ

IIIº- որոնք ունեն 60-80 դեցիբել կորուստ

IVº- որոնք ունեն մինչև 90 դեցիբել կորուստ

Լսողության խանգարման պատճառները տարբեր են`

  • Լսողության բնածին խանգարումներ:
  • Վաղ հասակում երեխաների տարած մի շարք ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես նաև հղի կանանց տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, թունավորումները: Օրինակ` թոքախտ, սիֆիլիս, կարմրուկ , խոզուկ և այլն:Լսողության վրա են անդրադառնում նաև աղմուկը, եթե այն ազդում է հանկարծակի և ուժեղ կամ եթե որոշակի բարձրության ձայնն ազդում է երկարատև: Լսողության խանգարումը կապված է նաև տարիքի հետ: Որոշ դեղամիջոցներ օգտագործելիս լսողությունը կարող է վատանալ կամ ընդհանրապես կորչել: Լսողությունը կարող է վատանալ նաև արտաքին ականջի խողովակի խցանման պատճառով , հատկապես ծծմբային արտադրության բարձացման շնորհիվ: Լսողության վատացման պատճառ է նաև , երբ թմբկաթաղանթը ծակում է, բորբոքվում  , լսողական ոսկրիկների շարժունակությունն է տուժում, կիստաները առաջացումը:

Եթե դասարանում առկա են լսողության խանգարում ունեցող երեխաներ, ապա.

  • Նախապատրաստել դասարանի աշակերտներին , փոքրիկ զրույց տանել, թե ինչ է իրենից ներկայացնում լսողության խնդիրը, ինչ նպատակով են կրում լսողական ապարատները:
  • Դասարանում երեխային նստեցնել դեպի աջ` առաջին նստարանին, մեջքով պատուհանի մոտ, քանի որ նման դիրքից երևում է համադասարանցիներից շաերի դեմքերը, ինչպես նաև ուսուցչի և գրատախտակի մոտից պատասխանող աշակերտի դեմքը:
  • Նոր նյութ բացատրելիս հնարավորինս շատ օգտագործել գրատախտակ և դիդակտիկ պարագաներ:
  • Խոսելիս դեմքով նայել դեպի դասարանը:
  • Ուշադրություն դարձնել լսողական ապարատին. կրում է արդյոք դասապրոցեսին թե ոչ և միացած է արդյոք ապարատը:
  • Աղմուկի ժամանակ իջեցնել ձայնակարգավորիչը կամ անջատել:

Լսողական սարքերը զերծ պահել`

  • Խոնավությունից
  • Բարձր ջերմաստիճանից
  • Հարվածներից:
0

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով
երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է
մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:
Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.
 Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների
հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:
 Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:
 Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի
չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և
վերականգնման ուղիները:
 Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում
անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը `
հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական
առանձնահատկությունները:
 Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության ,
աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության
կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների
մշակումը:
 Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական
հնարավորությունների զարգացմանը նպաստող
ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների,
ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական
հիմքերի մշակումը:
 Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային
տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ
միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության
չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/: Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.
 Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3
դիոպտր/;
 Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6
դիոպտր/;
 Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից
բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր
են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս
տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է
տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ
կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման
հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և
ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր
պատճառները

Բնածին
Ծննդաբերության
ժամանակ
Ժառանգական
Ինֆեկցիոն
Ձեռքբերովի
Ծննդաբերական
վնասվածքներ
Ինֆեկցիոն
Բորբոքային
Վնասվածքներ,
այրվածքներ
Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը
սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի
չկոորդինացված շարժումները:
Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու
տեսողության մեխանիզմը:
Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել
անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է,
որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից,
վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց
ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի
կանխման համար անհրաժեշտ է .
 Հիգիենայի կանոնների պահպանումը:
 Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:
 Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ
լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
 Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Աղբյուրը՝http://gradaran.mskh.am/sites/default/files/tiflo.pdf

0

Հատուկ մանկավարժություն (Տիֆլոմանկավարժություն, Սուրդոմանկավարժություն, Օլիգոֆրենոմանկավարժություն, Նախադպրոցական)

Հայաստանի Հանրապետությունում Մանկավարժական կրթություն ուղղությամբ իրականացվում Հատուկ կրթության մանկավարժություն և հատուկ հոգեբանություն Տիֆլոմանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական ծրագիր, որի շրջանակում ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց շնորհվում է Հատուկ մանկավարժության բակալավրի որակավորման աստիճան` տիֆլոմանկավարժություն մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեության բնագավառը ներառում է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական փաստաթղթերով նախատեսված պետական և ոչ պետական կրթական, առողջապահական, սոցիալական կառույցները, որոնք իրականացնում են տեսողության խանգարում ունեցող անձանց (երեխաների, դեռահասների և մեծահասակների) կրթությունը:

Մասնագիտական գործունեության օբյեկտներ են դիտվում` շտկող-զարգացնող (ուսումնադաստիարակչական) և վերականգնողական գործընթացները, հատուկ կրթական, վերականգնողական, սոցիալ-հարմարեցնող, հանրակրթական համակարգերը:

Մասնագիտական գործունեության տեսակներն են` շտկող-մանկավարժական, ախտորոշիչ – խորհրդատվական, հետազոտական, մշակութային-լուսավորական:

Մասնագիտական գործունեության խնդիրներն են.
Շտկող-մանկավարժական բնագավառում`
ա) Տեսողական խանգարում ունեցող անձանց կրթության և զարգացման անձնակողմնորոշային մոտեցման պայմաններում զարգացման խնդիրների շտկում և փոխհատուցում:
բ) Հատուկ նախադպրոցական և դպրոցական, ներառական կրթական հաստատություններում, առողջապահական, սոցիալական կառույցների պայմաններում տեսողական խանգարում ունեցող անձանց ուսումնասիրություն, կրթություն, զարգացում, աբիլիտացիա, վերականգնում, սոցիալական հարմարեցում:
գ) Տեսողական խանգարում ունեցող անձանց հոգեբանամանկավարժական հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա` զարգացման անհատական ծրագրի, շտկողական աշխատանքի և կրթության կառուցում, շտկում:
դ) Տիֆլոմանկավարժության ոլորտում շտկողամանկավարժական գործունեության պլանավորում, կազմակերպում, վերլուծություն և կատարելագործում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
ե) Տեսողական խնդիրներ ունեցող անձանց սոցիալիզացիայի և մասնագիտական կողմնորոշման գործընթացների հոգեբանամանկավարժական ուղղորդում:

Ախտորոշիչ – խորհրդատվական բնագավառում`
ա) Շտկողամանկավարժական, վերականգնողական աշխատանքների արդյունավետության բացահայտման նպատակով տեսողական խանգարում ունեցող անձանց կրթական-ուսումնական ձեռքբերումների մակարդակի գնահատման կարողություն:
բ) Տեսողական խանգարում ունեցող անձանց զարգացման անհատական ծրագրերի, կրթական և շտկողական աշխատանքների կազմակերպման կամ բարելավման նպատակով հոգեբանամանկավարժական ախտորոշման տվյալները վերլուծելու կարողություն:
գ) Դաստիարակության, ուսուցման և սոցիալիզացիայի երկընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում տեսողական խանգարում ունեցող անձանց զարգացման հեռանկարները կանխատեսելու կարողություն:
դ) Կրթության, զարգացման, ընտանեկան դաստիարակության, սոցիալական և մասնագիտական ինքնորոշման խնդիրների հաղթահարման վերաբերյալ տեսողական խանգարում ունեցող անձանց, նրանց ազգականներին և մանկավարժներին խորհրդատվական օգնություն ցույց տալու կարողություն:

Հետազոտական գործունեության բնագավառում`
ա) Մասնագիտական գործունեության ոլորտում տեղեկատվության կուտակում, վերլուծություն և համակարգում:
բ) Կրթական ծրագրի և ուսումնամեթոդական ապահովման ընտրություն և հիմնավորում:
գ) Հաշվի առնելով զարգացման խնդրի և կրթական ծրագրի առանձնահատկությունները` շտկող-զարգացնող աշխատանքի պլանավորում:

Մշակութային – լուսավորական գործունեության բնագավառում`
ա) Տեսողական խանգարում ունեցող անձանց ընդհանուր մշակույթի ձևավորում և բարեկիրթ վարք ձևավորելու կարողություն:
բ) Ուսումնական հաստատությունների սոցիալական և մշակութային միջավայրի ձևավորում և կազմակերպում:
գ) Պաշտպանել տեսողական խանգարում ունեցող անձանց իրավունքները, հարգել և գնահատել մշակութային առանձնահատկություննեը, սովորույթները և տարբերությունները:

Հայաստանի Հանրապետությունում Մանկավարժական կրթություն ուղղությամբ իրականացվում է Հատուկ կրթության մանկավարժություն և հատուկ հոգեբանություն Սուրդոմանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական ծրագիր, որի շրջանակում ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձանց շնորհվում է Հատուկ մանկավարժության բակալավրի որակավորման աստիճան` սուրդոմանկավարժություն մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեության բնագավառը ներառում է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական փաստաթղթերով նախատեսված պետական և ոչ պետական կրթական, առողջապահական, սոցիալական կառույցները, որոնք իրականացնում են լսողության խանգարում ունեցող անձանց (երեխաների, դեռահասների և մեծահասակների) կրթությունը:
Մասնագիտական գործունեության օբյեկտներ են դիտվում` շտկող-զարգացնող (ուսումնադաստիարակչական) և վերականգնողական գործընթացները, հատուկ կրթական, վերականգնողական, սոցիալ-ադապտացիոն, հարակրթական համակարգերը:
Մասնագիտական գործունեության տեսակներն են` շտկող-մանկավարժական, ախտորաշիչ-խորհրդատվական, հետազոտական, մշակութային- լուսավորական:
Մասնագիտական գործունեության խնդիրներն են.
Շտկող-մանկավարժական բնագավառում`
ա) Լսողության խանգարում ունեցող անձանց կրթության և զարգացման անձնակողմնորոշիչ մոտեցման պայմաններում զարգացման շտկում և փոխհատուցում:
բ) Հատուկ նախադպրոցական և դպրոցական, ներառական կրթական հաստատություններում, առողջապահական, սոցիալական կառույցների պայմաններում լսողության խանգարում ունեցող անձանց ուսումնասիրություն, կրթություն, զարգացում, աբիլիտացիա, վերականգնում, սոցիալական ադապտացիա:
գ) Լսողության խանգարում ունեցող անձանց հոգեբանամանկավարժական հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա զարգացման անհատական ծրագրի, շտկողական աշխատանքի և կրթության կառուցում և կազմակերպված աշխատանքների շտկում:
դ) Շտկող-մանկավարժական գործունեության պլանավորում, կազմակերպում, վերլուծություն և կատարելագործում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
ե) Լսողության խանգարում ունեցող անձանց սոցիալիզացիայի և մասնագիտական կողմնորոշման գործընթացների հոգեբանամանկավարժական ուղղորդում:

Ախտորոշիչ – խորհրդատվական բնագավառում:
ա) Լսողության խանգարում ունեցող անձանց հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունների և կրթական հնարավորությունների հոգեբանամանկավարժական ուսումնասիրություն:
բ) Վերականգնողական գործընթացում մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրների վերաբերյալ համալիր խորհրդատվության կազմակերպում լսողության խանգարում ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների և ուսուցիչների համար:
գ) Լսողության խանգարում ունեցող անձանց ընտանեկան դաստիարակության վերաբերյալ խորհրդատվական օգնության կազմակերպում:

Հայաստանի Հանրապետությունում Մանկավարժական կրթություն ուղղությամբ իրականացվում է Օլիգոֆրենոմանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական ծրագիր, որի գծով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձաց շնորհվում է հատուկ մանկավարժության բակալավրի որակավորման աստիճան` օլիգոմանկավարժություն մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեության բնագավառը ներառում է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական փաստաթղթերով նախատեսված պետական և ոչ պետական կրթական, առողջապահական, սոցիալական կառույցները, որոնք իրականացնում են մտավոր հետամնաց անձանց (երեխաների, դեռահասների և մեծահասակների) կրթությունը:
Մասնագիտական գործունեության օբյեկտներ են դիտվում`շտկող-զարգացնող (ուսումնադաստիարակչական) և վերականգնողական գործընթացները, հատուկ կրթական, վերականգնողական, սոցիալ-հարմարեցնող, հանրակրթական համակարգերը:
Մասնագիտական գործունեության տեսակներն են. շտկող-մանկավարժական, ախտորոշիչ – խորհրդատվական, հետազոտական, մշակութաին- լուսավորական:

Մասնագիտական գործունեության խնդիրներն են.
Շտկող-մանկավարժական բնագավառում
ա) Մտավոր հետամնաց երեխաների կրթության և զարգացման անձնակողմնորոշային մոտեցման պայմաններում զարգացման խնդիրների շտկում և փոխհատուցում:
բ) Հատուկ նախադպրոսական և դպրոցական, ներառական կրթական հաստատություններում, առողջապահական, սոցիալական կառույցների պայմաններում մտավոր հետամնաց երեխաների ուսումնասիրություն, կրթություն, զարգացում, աբիլիտացիա, վերականգնում, սոցիալական հարմարեցում:
գ) Մտավոր հետամնաց երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա` զարգացման անհատական ծրագրի, շտկողական աշխատանքի և կրթության կառուցում, շտկում:
դ) Օլիգոֆրենոմանկավարժության ոլորտում շտկողամանկավարժական գործունեության պլանավորում, կազմակերպում, վերլուծություն և կատարելագործում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
ե) Մտավոր հետամնաց երեխաների սոցիալիզացիայի և մասնագիտական կողմնորոշման գործընթացների հոգեբանամանկավարժական ուղղորդում:

Ախտորոշիչ – խորհրդատվական բնագավառում
ա) շտկողամանկավարժական, վերականգնողական աշխատանքների արդյունավետության բացահայտման նպատակով մտավոր հետամնաց երեխաների կրթական-ուսումնական ձեռքբերումների մակարդակի գնահատման կարողություն:
բ) մտավոր հետամնաց երեխաների զարգացման անհատական ծրագրերի, կրթական և շտկողական աշխատանքների կազմակերպման կամ բարելավման նպատակով հոգեբանամանկավարժական ախտորոշման տվյալները վերլուծելու կարողություն:
գ) դաստիարակության, ուսուցման և սոցիալիզացիայի երկընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում մտավոր հետամնաց երեխաների զարգացման հեռանկարները կանխատեսելու կարողություն:
դ) կրթության, զարգացման, ընտանեկան դաստիարակության, սոցիալական և մասնագիտական ինքնորոշման խնդիրների հաղթահարման վերաբերյալ մտավոր հետամնաց երեխաների, նրանց ազգականներին և մանկավարժներին խորհրդատվական օգնություն ցույց տալու կարողության:

Հետազոտական գործունեության բնագավառում
ա) Մասնագիտական գործունեության ոլորտում տեղեկատվության կուտակում, վերլուծություն և համակարգում:
բ) Կրթական ծրագրի և ուսումնամեթոդական ապահովման ընտրություն և հիմնավորում:
գ) Հաշվի առնելով զարգացման խնդրի և կրթական ծրագրի առանձնահատկությունները` շտկող-զարգացնող աշխատանքի պլանավորում :

Մշակութային – լուսավորական գործունեության բնագավառում
ա) Մտավոր հետամնաց երեխաների մոտ ընդհանուր մշակույթի ձևավորում և բարեկիրթ վարքի ձևավորելու կարողություն:
բ) Ուսումնական հաստատությունների սոցիալական և մշակութային միջավայրի ձևավորում և կազմակերպում:
գ) Պաշտպանել մտավոր հետամնաց երեխաների իրավունքները, հարգել և գնահատել մշակութային առանձնահատկություննեը, սովորույթները և տարբերությունները:
Հետազոտական գործունեության բնագավառում
ա) Մասնագիտական գործունեության ոլորտում տեղեկատվության կուտակում, վերլուծություն և համակարգում:
բ) Կրթական ծրագրի և ուսումնամեթոդական աշխատանքների ընտրություն և հիմնավորում:
գ) Շտկող-զարգացնող աշխատանքի պլանավորում հաշվի առնելով զարգացման հիմնախնդրի և կրթական ծրագրի առանձնահատկություններ:

Մշակութային – լուսավորական գործունեության բնագավառում
ա) Լսողության խանգարում ունեցող անձանց ընդհանուր բարեկրթության ձևավորում:
բ) Ուսումնական հաստատությունների սոցիալական և մշակութային միջավայրի ձևավորում և կազմակերպում:
գ) Լուսաբանող աշխատանքի իրականացման գործընթացում լսողության խանգարում ունեցող անձանց և նրանց ընտանիքների ու մշակույթային հաստատությունների համագործակցություն:Հայաստանի Հանրապետությունում Մանկավարժական կրթություն ուղղությամբ իրականացվում է Հատուկ կրթության և հատուկ հոգեբանություն(Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն (նախադպրոցական) մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական ծրագիր, որի գծով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած անձաց շնորհվում է Շտկող մանկավարժության և հատուկ հոգեբանության բակալավրի որակավորման աստիճան` շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն (նախադպրոցական) մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեության բնագավառը ներառում է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական փաստաթղթերով նախատեսված պետական և ոչ պետական կրթական, առողջապահական, սոցիալական կառույցները, որոնք իրականացնում են հատուկ կարիքներով անձանց (երեխաների, դեռահասների և մեծահասակների) կրթությունը:
Մասնագիտական գործունեության օբյեկտներ են դիտվում`շտկող-զարգացնող և վերականգնողական գործընթացները, ն/դ հատուկ կրթական, վերականգնողական, սոցիալ-հարմարեցնող, հանրակրթական համակարգերը:

Մասնագիտական գործունեության խնդիրներն են.
Շտկող-մանկավարժական բնագավառում`
ա) Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման անձնակողմնորոշային մոտեցման պայմաններում զարգացման խնդիրների շտկում և փոխհատուցում:
բ) Հատուկ նախադպրոցական և դպրոցական, ներառական կրթական հաստատություններում, առողջապահական, սոցիալական կառույցների պայմաններում հոգեկանի զարգացման խանգարումներ ունեցող անձանց ուսումնասիրություն, կրթություն, զարգացում, աբիլիտացիա, վերականգնում, սոցիալական հարմարեցում:
գ) Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա` զարգացման անհատական ծրագրի, շտկողական աշխատանքի և կրթության կառուցում, շտկում:
դ) Շտկող մանկավարժական, հատուկ հոգեբանական գործունեության պլանավորում, կազմակերպում, վերլուծություն և կատարելագործում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ:
ե) Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացիայի և մասնագիտական կողմնորոշման գործընթացների հոգեբանամանկավարժական ուղղորդում:

Ախտորոշիչ – խորհրդատվական բնագավառում`
ա) Շտկողամանկավարժական, վերականգնողական աշխատանքների արդյունավետության բացահայտման նպատակով զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների կրթական, շտկողական ձեռքբերումների մակարդակի գնահատման կարողություն:
բ) Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման անհատական ծրագրերի, կրթական և շտկողական աշխատանքների կազմակերպման կամ բարելավման նպատակով հոգեբանամանկավարժական ախտորոշման տվյալները վերլուծելու կարողություն:
գ) Դաստիարակության, ուսուցման և սոցիալիզացիայի երկընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների ընդհանուր զարգացման հեռանկարները կանխատեսելու կարողություն:
դ) Կրթության, զարգացման, ընտանեկան դաստիարակության, սոցիալական և մասնագիտական ինքնորոշման խնդիրների հաղթահարման վերաբերյալ զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների, նրանց ազգականներին և մանկավարժներին խորհրդատվական օգնություն ցույց տալու կարողության:

Հետազոտական գործունեության բնագավառում`
ա) Մասնագիտական գործունեության ոլորտում տեղեկատվության կուտակում, վերլուծություն և համակարգում:
բ) Կրթական ծրագրի և ուսումնամեթոդական ապահովման ընտրություն և հիմնավորում:
գ) Հաշվի առնելով զարգացման խնդրի և կրթական ծրագրի առանձնահատկությունները` շտկող-զարգացնող աշխատանքի պլանավորում:

Մշակութային – լուսավորական գործունեության բնագավառում`
ա) Զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների ընդհանուր մշակույթի ձևավորում և բարեկիրթ վարքի ձևավորելու կարողություն:
բ) Ուսումնական հաստատությունների սոցիալական և մշակութային միջավայրի ձևավորում և կազմակերպում:
գ) Պաշտպանել զարգացման խանգարումներ ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների իրավունքները,
հարգել և գնահատել մշակութային առանձնահատկություննեը, սովորույթները և տարբերությունները: