Աշուն

d5bfd5a5d5bcd5a5d5bcd5bed5abd5b6Ընկավ ևս մի դեղնած տերև: Նույնիսկ սկյուռիկին պարզ դարձավ, որ արդեն աշուն է, օրերը սկսում են ցրտել, ու շտապեց ընկույզի պաշար հավաքելու:

Փոքրիկ Կարինեն, կանգնած թթենու տակ, անթարթ նայում էր վերև` մի կետի: Հանկարծ սկսեց վազել տերևի հետևից, որ ուժեղ քամուց օրորվելով, վերջապես պոկվեց մայրիկ ծառի ճյուղերից ու սկսեց թռչել: Կարինեն վազում էր ինչքան ուժերը հերիք էին անում… Չարացած քամին գետնից բարձրացրեց փոշին ու լցրեց նրա աչքերը: Կարինեն կանգ առավ ու այնքան տրորեց աչքերը, մինչև ծակծկող փոշու վերջին հատիկը դուրս թռավ: Լայն բացեց աչքերը, բայց տերևն էլ չկար: “Տեսնես ուր կորավ”,- ինքն իրեն մտածեց աղջնակը: Հետո փակեց աչքերն ու մտքում փորձեց պատկերացնել փոքրիկ տերևի ճամփորդությունը. թռչելով գետերի, ծովերի, սաղարթախիտ անտառների վրայով` վերջապես ուր պիտի նա հասնի? Միգուցե մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Ով է փորձել երբևէ հետևել երկնքում թռչող տերևին: Ինչ փորձությունների միջով է նա անցնելու… քամիների տարուբերումներից չի ընկնի ցած ու փշրվի…? Կարինեն մտաբերեց աշնանային այս օրերին իրեն շատ հանդիպած տերևների, որ առվակների խելքին ընկած խելառների պես ջրի հետ խաղալով, գլուխկոնծի տալով` հոսանքի հետ վազում էին… վազում:  Տեսնես այդ ուր են շտապում…? Հաստատ դեպի հեքիաթային աշխարհը… Կարինեն ժպտաց ու վազեց տուն:

4 thoughts on “Աշուն

Leave a comment